«Facebook»-ում պահանջում են պաշտոնանկ անել Սյունիքի մարզպետին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (մականունը՝ Լիսկա) տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության և դրա հետևանքով Ավետիք Բուդաղյանի սպանության փաստից հետո «Facebook» սոցիալական ցանցում մի խումբ ակտիվիստներ պահանջում են Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:
«Լիսկան իր մյուս հանցագործ կուսակիցների ու իշխանության շակալների հետ միասին վաղուց թալանում է մեր պետությունը, ստեղծում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտ, պետության հիմքը քայքայող ընտրակեղծարարությամբ զբաղվում: Ցավալի դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք այլ պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին): Ուստի ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել...», -ասված է ակտիվիստների հայտարարության մեջ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետի տան մ ոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով տեղում մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր, ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, իսկ դեպքի վայրում եղած Նիկոլայ Աբրահամյանը նույնպես ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կան ձերբակալվածներ, սակայն անուններ չեն հրապարակում: Կատարվում է նախաքննություն:
Սյունիքի մարզպետի տան մոտ մարդ են սպանել
Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. ՊՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին