Դեղորայքային ալերգիայի դեպքեր` Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը
Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից մայիսի 30-ին «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել հեպատիտ Ա կասկածով 3 երեխա: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համապատասխան հետազոտություններ:
ԱՆմամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված մանկատունը նախատեսված է նյարդահոգեբանական խնդիրներով երեխաների համար: Մայիսի 29-ին նյարդաբանական վիճակի շարժը պարզելու նպատակով մանկատան բժշկի ուղեգրմամբ Ս.Մ.Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնում 6 երեխայի կատարվել է մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա: Հետազոտված բոլոր երեխաների մոտ առաջացել է ինքնազգացողության վատացում, ընդհանուր թուլություն, փսխում, ջերմության բարձրացում:
Մանկատան բուժանձնակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ երեխաներից 3-ը դուրս է եկել այդ վիճակից, իսկ մյուս 3-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր: Նախնական վարկածով երեխաներից 2-ի մոտ ախտորոշվել է «դեղորայքային ալերգիա», իսկ մեկ երեխայի մոտ` «հիպովոլեմիկ շոկ»: Հոսպիտալացումից հետո երեխաներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն, կատարվել են լաբորատոր հետազոտություններ:
ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, երեխաների վիճակը կայուն է՝ լավացման դինամիկայով:
Նախորոդող հրապարակումներ`
Հրդեհ մանկատանը. այրվել են են 8-13 տարեկան տղաների սենյակները...Նախարարությունը դեռ չի քննարկել իր անելիքը
Գնահատվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի ունեցած հրդեհի վնասի նախնական չափը
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու