Էրդողանի ղեկավարած կուսակցությունը իշխանության տարիներին 21 մլն դոլարի արցունքաբեր գազ է օգտագործել
Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը` վկայակոչոլով թուրքական աղբյուրներ, վերջին տարիներին Թուրքայում լայնորեն կիրառվում է արցունքաբեր գազը: Ոստիկանությունը հաճախ ցույցերը և այլ միջոցառումներ ցրում է մարդկանց ուշաթափեցնող արցունքաբեր գազի միջոցով: «Գեզի զբոսայգու» իրադարձությունների ժամանակ ևս ընդվզման ճնշման գլխավոր զենք կրկին արցունքաբեր գազն է եղել:
Թուրքիայում արցունքաբեր գազ չի արտադրվում, և այն հիմնականում ներկրվում է ԱՄՆ-ից, Բրազիլիայից և լատինամերիկյան մյուս երկրներից և այն բավականին թանկ արժի՝ մեկ կիլոգրամը 62 դոլար:
Կայքում զետեղված տվյալների համաձայն` «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին՝ 2002-2012թթ Թուրքիայում օգտագործվել է 21 միլիոն 269 հազար ամերիկյան դոլարին համարժեք 62 տոննա արցունքաբեր գազ: Տարիների ընթացքում ներկրման տարբեր տվյալներ են գրանցվել.
1. 2000 թվ. 42 տոննա
2. 2001 թվ. 13 տոննա
3. 2005 թվ. 115 տոննա (1,2 մլն ԱՄՆ դոլար)
4. 2006 թվ. 90 տոննա (1,6 մլն ԱՄՆ դոլար)
5. 2007 թվ. 75 տոննա (2,9 մլն ԱՄՆ դոլար)
6. 2008 թվ. 67 տոննա (2,5 մլն ԱՄՆ դոլար)
7. 2009 թվ. 37 տոննա (1,6 մլն ԱՄՆ դոլար)
8. 2010 թվ. 48 տոննա (2,5 մլն ԱՄՆ դոլար)
9. 2011 թվ. 39 տոննա (1,9 մլն ԱՄՆ դոլար)
10. 2012 թվ. 21 տոննա (1,3 մլն ԱՄՆ դոլար)
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու