ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 10-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը վեց մրցանակ է ստացել
Հայաստանը Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխության 7 անվանակարգերում ներկայացված էր 10 անուն գրքով, որոնցից 6-ը արժանացել են մրցանակների: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
Եվ այսպես.
◆ «Համագործակցություն» անվանակարգում Ռաիսա Ամիրբեկյանի կազմած «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը» ալբոմն արժանացել է երրորդ կարգի դիպլոմի /«Նաիրի» հրատարակչություն/:
◆ «Մշակույթ, գիտություն, կրթություն» անվանակարգում Գրիգոր Գուրզադյանի «Էսսե, հարցազրույց» գիրքն արժանացել է երրորդ կարգի դիպլոմի /«Զանգակ-97» հրատարակչություն/:
◆ «Արվեստի գիրք» անվանակարգում Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գիրքն արժանացել է երրորդ կարգի դիպլոմի /հեղինակային հրատարակչություն, «Հայրապետ» հրատարակչության տպարան/:
◆ «Տպագրվել է Համագործակցությունում» անվանակարգում Ռուզան Սարյանի կազմած «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գիրքն արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի /«Տիգրան Մեծ» հրատարակչություն/:
◆ «Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում Լուիսա Մել Էլքոթի, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի, Լիման Ֆրենք Բաումի, Յոհաննա Սպայրի «Դասական մատենաշար» փաթեթն արժանացել է հատուկ դիպլոմի /«Զանգակ-97» հրատարակչություն/:
◆ «Գրան-պրի» անվանակարգում Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան Կայսրությունում» գիրքն արժանացել է նոմինանտի դիպլոմի /ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, «Գասպրինտ» ՍՊԸ/:
Բելառուսի Հանրապետության տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ գրահրատարակչության, գրքարվեստի և ընթերցանության քարոզչության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Նշենք, որ ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կայացել է մայիսի 23-25-ը: