Մոուրինյո. «Կյանքը հիասքանչ է, բայց կարճ…»
Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագա պլանների մասին` հայտարարելով, որ երկուշաբթի կմեկնի Լոնդոն` «Չելսիի» ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Դեռևս չեմ կարող ասել, որ կաշխատեմ «Չելսիում», քանի որ դեռ չեմ գլխավորում այդ թիմը: Երկուշաբթի կմեկնեմ Լոնդոն և, կարծում եմ, մինչև շաբաթվա վերջն ամեն ինչ պարզ կլինի: Հիմա պետք է սպասել:
Ես իսկապես երջանիկ էի «Չելսիում»: Կարծում եմ, այնտեղ ինձ սիրում են: Կյանքը հիասքանչ է, բայց կարճ, ուստի պետք է գտնել այն, ինչն ավելի լավ է»,- նշել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Չելսիի» հետ միասին պորտուգալացի մասնագետը 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ` անգլիական լիգայի գավաթակիր և մեկական անգամ` երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Նախնական տեղեկությունների համաձայն Մոուրինյոն լոնդոնյան ակումբում կվաստակի տարեկան 8,5 մլն ֆունտ ստեռլինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները