Տիգրան Սարգսյանը դիմեց դատախազություն
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանից:
«Սահմանված կարգով դրան ընթացք կտրվի»,-Panorama.am-ին հայտնեց գլխավոր դատախազի օգնական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դատախազություն է դիմել «Հետք»-ի «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հրապարակման կապակցությամբ:
«Վարչապետը դիմել է դատախազություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի և քննության առնի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը»,-ասաց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Նրա խոսքով, միաժամանակ վարչապետը հայտարարել, որ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևիցե մեկին իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան