Հասարակություն 16:57 03/06/2013

Թուրքիայում ամառը թեժ է լինելու. քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն կա

Հեղինակ` Բագրատ Մովսիսյան

 Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և այդ քաղաքական ուժի առաջնորդ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության արդյունքն է:  Մեկնաբանելով Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները` այսպիսի կարծիք panorama.am-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` Ստամբուլի բնապահպանական ակցիան ոստիկանների կողմից ցրելուց հետո Թուրքիայի մի քանի քաղաքներում բռնկվեցին նոր բողոքի ակցիաներ և զանգվածային անհնազանդության գործողություններ:

«Չի կարելի ասել, որ այս ամենը զուտ մի քանի ծառերի պատճառով է: Կարող ենք հիշեցնել ալկոհոլի օգտագործման արգելքի խստացումը, Ստամբուլի տարբեր հատվածներում կառուցապատումները, լրագրողների ձերբակալությունները և սպանությունները: Պարզապես այս դեպքը դժգոհության բաժակում վերջին կաթիլն էր դարձել: Հետևաբար, այս ամենը սկսվեց չորս բնապահպան ակտիվիստների մի ակցիայից և շատ շուտ ազգայնականներից` համասեռամոլներից մինչև ֆուտբոլային ակումբների ֆանատներ միացան այս շարժմանը: Ներկայումս Թուրքիայի 67 քաղաքներից հազարավոր մարդիկ փողոցում են», - ասաց նա` ներկայացնելով շարժման պատճառներն ու սկիզբը:

 Ըստ մեր զրուցակցի` շարժման հեռանկարն այսօր դեռ անկանխատեսելի է մի քանի պատճառներով, նախևառաջ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոշտ դիրքորոշման համար: 

«Ամեն դեպքում` Էրդողանն անդրդվելի է. նա հայտարարել է, որ աշխատում են ըստ ծրագրի և շարունակելու են շարժվել դրանով, թեև չբացառեց, որ Թաքսիմի հրապարակում առևտրային կենտրոնի փոխարեն կարող է մզկիթ կառուցվել: Հաշվի առնելով Էրդողանի բնավորությունը` կարելի է ասել, որ նա ավելի շատ կփորձի ոչ թե մեղմել ընդդիմադիրների շարքերը, այլ` իր կողմնակիցներին կհանի փողոց` ցույց տալու, թե ինքն ավելի շատ աջակիցներ և կողմնակիցներ ունի: Փաստացի,  Թուրքիայում ամառը թեժ է լինելու», - ասաց բանախոսը:

Թուրքագեի կարծիքով` մեր հարևան երկրում տեղի ունեցածը մասնակի կարելի է բնութագրել որպես աշխարհիկ – դեմոկրատական և իսլամիստ - ազգայնական ճամբարների միջև լուրջ բախման մի դրսևորում: «Թուրքիայում աշխարհիկ հասարակարգի կողմնակիցները փորձում են օգտագործել բնապահպանական այս շարժումը` համախմբվելու և ընդհանուր բողոքը հայտնելու համար, բայց, և այս «բայցը» շատ կարևոր է, որ այս միջոցառումներից հետո նրանք չունեն միասնական առաջնորդ, որին կկարողանան հակադրել Էրդողանին: Եթե գա իշխանությունը կիսելու պայքարը, ապա ձախերը, քրդերը, ազգայնականներն ու քեմալիստները փորձելու են վերմակը քաշել ամեն մեկն իր կողմը, և արդյունքում լավ դիրքերում կհայտնվեն ավելի համախմբված իսլամիստները և ավելի միասնական կողմնակիցներ ունեցող Էրդողանը կհաղթի այս պայքարում», - ասաց Ա.Շաքարյանը:

Անդրադառնալով այս գործընթացում բանակի չեզոքությանն այն դեպքում, որ քեմալական համակարգը հիմնվում էր հենց զինված ուժերի վրա, և բանակն էր դեմոկրատական բարեփոխումների իրականացնողը 1964 և 1980 թվականների զինվորական հեղաշրջումներից հետո,  թուրքագետը նկատեց, որ այն բավականին թուլացել է «Էրգենեկոնի» դատավարության արդյունքում: Հիշեցնենք, որ թուրքական բանակի որոշ բարձրաստիճան սպաներ, նախկին հրամանատարներ` ընդհանուր թվով 400 մարդ մեղադրվում են զինվարական հեղաշրջման կազմակերպման մեջ: Դատավարությունն ընթանում է 2007 թվականից:

«Վերջին 10 տարվա մեջ Էրդողանը բավական թուլացրել է զինվորականությանը: Եվ այսօր, երբ ասում ենք «թուրքական զինվորականություն», ապա այլևս չենք տեսնում այն բացառապես աշխարհիկ կարգերը պահպանող զինվորականությանը, այս տարիների ընթացքում զինվորականների շարքերը շատ իսլամիստներ են ներթափանցել:

«Էրգենեկոնի» գործը հիշելով, զինվորականները գիտեն, որ որևէ քայլ ձեռնարկելու դեպքում դատավարության շրջանակներում կարող են նոր հետապնդումներ լինել:  Այս դեպքում նրանք վաղաժամկետ են համարում իրենց ներգրավվածությունը և կսպասեն հստակության: Եթե վերջնախաղը մոտենա դեպի ազգայնականների հաղթական արդյունքի` միայն այդ դեպքում նրանք կմտածեն», - պարզաբանեց թուրքագետը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայում բնակվող քրիստոնյաներին`մասնավորապես` հայերին, ապա Արտակ Շաքարյանը, հաշվի առնելով թուրքական պատմության դասերը` կոչ է անում զգոն լինել: «Թուրքիայից ամեն ինչ սպասելի է. կարծում եմ, որ քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն կա: Պետք է նաև հաշվի առնել, որ Թաքսիմը հայկական գերեզմանատան մի մասն է եղել», - ասաց փորձագետը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}