«The Telegraph». Անհրաժեշտ է, որ Էրդողանը լսի ցուցարարներին
«The Telegraph» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և «Անհրաժեշտ է, որ Էրդողանը լսի ցուցարարներին» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն որոշ կրճատումներով.
«Բողոքի ակցիաները տարածվել են ամբողջ Թուրքիայով մեկ` վտանգավոր կրակոցների ուղեկցությամբ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է երեք ընտրություններում: Էրդողանն ավտորիտար բնազդներով է շարժվում և ծանր է տանում յուրաքանչյուր քննադատություն: Հատկանշական է, որ Թուրքիան ավելի շատ լրագրողներ է պահում ճաղերի հետևում. համաձայն Լրագրողների պաշտպանության կոմիտեի (Committee to Protect Journalists)` Թուրքիայում 49 լրագրողներ գտնվում են ճաղերի հետևում:
Այն փաստը, որ որոշ տեղական լրատվամիջոցներ անտեսում են բողոքի ակցիաները ևս մեկ նշան է, որ նրանցից շատերը զգուշանում են պարոն Էրդողանից:
Թուրքիայի վարչապետը կոպիտ և զգացմունքային մարդ է: Սա Թահիր հրապարկի բողոքի կացիաների տարբերակը չէ, երբ տապալվեց Մուբարաքը, այլ սա թուրքական տարբերակն է: Ուստի Էրդողանը ավելի է լավ է լսի և պատասխանի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում