Չեխ պատգամավորներին հետաքրքրել է Արցախի օրենսդրական դաշտը, ընտրական համակարգը
Հունիսի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Արցախ են ժամանել մասնավոր բնույթի ճանաչողական այցով։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
«Ողջունելով չեխ գործընկերներին ու գոհունակություն հայտնելով նրանց այցի առթիվ, ԱԺ նախագահը կարևորեց նման կարգի շփումները, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս մոտիկից ճանաչել միմյանց, անմիջականորեն տեղում անհամեմատ ստույգ տեղեկություններ ստանալ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ։
Չեխ պատգամավորներին հետաքրքրում էին Արցախի օրենսդրական դաշտը, ընտրական համակարգը, ԼՂՀ Ազգային ժողովի գործունեությունը, կառուցվածքը, օրենսդիր մարմնում երկրի քաղաքական ուժերի ներգրավվածությունն, խորհրդարանական դիվանագիտության դրվածքը, երկրի հանրային-քաղաքական կյանքի առանձնահատկությունները և այլ հարցեր, որոնց կապակցությամբ ԱԺ նախագահը հանգամանալի պարզաբանումներ տվեց»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու