Բաքվում վախենում են, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կարող են տեղափոխվել Ադրբեջան
Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-երին, հատկապես հեռուստաալիքներին հանձնարարվել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նյութեր չհրապարակել: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը և նշում, որ Ադրբեջանի իշխանությունները նման արգելքի համար երկու պատճառ ունեն:
Առաջինը` կառավարությունը զգուշանում է, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են տեղափոխվել նաև Ադրբեջան կամ էլ մեծ ազդեցություն ունենալ Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ կապված իրադարձությունների վրա:
Այսպես, Թուրքիայում տեղի ունեցող ցույցերին ի պաշտպանություն Բաքվում հունիսի 1-ին բողոքի ցույց տեղի ունեցավ, ինչն անհանգստացել է Ադրբեջանի իշխանություններին: Մյուս կողմից` Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ կարող են արժանանալ Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի զայրույթին: «Իշխանությունը կարծում է, որ եթե Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները լայնորեն լուսաբանվեն Ադրբեջանում, ապա նույնը կանեն Էրդողանի վերահսկողության տակ գտնվող մեդիա կառույցները Բաքվի դեմ: Այսինքն` Ադրբեջանի մասին ճշմարտությունը կլուսաբանվեն թուրքական մամուլում: Իսկ դա ընտրական տարում հակասում է իշխանության շահերին»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու