Հ.Բագրատյան. Որքան արագ է տնտեսական աճ արձանագրվում, այնքան վատ ենք ապրում
«Ունենալով 7.2 անվանական տնտեսական աճ 2012թ-ին, աշխատավարձը աճել է 5.1 տոկոսով, գնաճն էլ իր հերթին: Համադրելով այդ աճին բոլորը խնդիրները, ստացվում է, որքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում»,- Ազգային Ժողովում 2012թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, ինքը դեռ չի նշում այն, որ «պաշտոնական տվյալների համաձայն անցած տարի ունեցել ենք -47 հազար բնակչություն, այսինքն` ուտող բերանը պակասել է»:
«Կրկնում եմ` որքան տնտեսական աճը բարձրանում է, այնքան ավելի վատ ենք ապրում»,- կրկնեց նա` մատնանշելով, որ անցած չորս ամիսներին էլ 3.9 տոկոս գնաճ է արձանագրվել:
Արձագանքելով Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չի ուզում մտնեն այդ քննարկման մեջ այս պահին, բայց և հիշեցրեց, որ պետական բյուջեի նախագիծը նախատեսում է այս կամ այն ոլորտի համար օգտագործել այս կամ այն չափի գումար, ինչի մասին էլ խոսում են կոնկրետ կատարողականի ներկայացման ժամանակ.
«Ես ներողություն եմ խնդրում, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեր դիտարկման հետ»,- հավելեց իր խոսքը Ա.Ջանջուղազյանը:
«Վերջերս ձեզ առաջարկեցի առանձին փաստական վերլուծության ենթարկել բյուջեի կատարողականը, որովհետև բյուջեն կատարելով կենսամակարդակ ենք իջեցնում և չենք հասկանում ինչու: Բյուջեի կատարողականը լուրջ վերլուծության կարիք է զգում... մենք պետք է հասկանանք` իրականում բյուջեն աճում է, թե ոչ»,- իր հերթին հայտարարեց Հ.Բագրատյանը` հիշեցնելով, որ բոլորովին վերջերս իր օպոնենտի հետ նման քննարկում է եղել:
Սակայն երկխոսությունից տպավորությունն այնպիսին էր, որ ոչ Բագրատյանը և ոչ էլ Ջանջուղազյանը իրենց բարձրաձայնածի պատասխան չստացան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում