Կրկին դիվերսիա. Կորուստներ չկան
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը դիվերսիոն ակտիվություն է դրսևորել: Հակառակորդը ակտիվ է եղել հատկապես Քարվաճառի ուղղությամբ:
ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը մեկնաբանելով վերոնշյալ տեղեկությունները միայն նշեց, որ «ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական գծի ողջ երկայնքով շուրջօրյա հսկողություն են իրականացնում և ունակ են կանխելու կամ հետ շպրտելու ցանկացած առաջխաղացում»:
Հարցին, թե՝ արդյո՞ք վերջին օրերին ՊԲ-ն մարտական պայմաններում կորուստներ է գրանցել, վերջինս նշեց. «Ոչ»:
Ի դեպ, ՖԲ իր էջում, ընդհանուր գծերով, թեմայի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում