Իրանի նախագահի թեկնածու. Հայաստանի հետ անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները
Հայաստանի հետ անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական, նախագահի թեկնածու Ալի Աքբար Վելայաթին:
Իրանի նախագահի թեկնածուն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Ճիշտ չէ, երբ տարվա մեջ 10 անգամ Լատինական Ամերիկա այցելություն է կատարվում, իսկ հարևանները անուշադրության են մատնվում: Իրանի 15 հարևաններից 13-ը իսլամական երկներեն են:
Սակայն Իրանը Հայաստանի և Ռուսաստանի հետ պատմական ընդհանրություններ ունի, որքան շատ են այդ ընդհանրությունները, այդ երկրների հետ պետք է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները: Չպետք է սահմանափակվել միայն քաղաքական հարաբերություններով, անհրաժեշտ է ամրապնդել նաև տնտեսական կապերը»:
Նշենք, որ Ալի Աքբար Վելայաթին 16 տարի (1981-1997թթ.) եղել է Իրանի արտգործնախարարը:
Նախորդող հրապարակում՝
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են