ՕԵԿ-ն այլևս պաշտոնական կայք չունի
Ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրություններում իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության պարտությունը ՕԵԿ-ականների վրա ծանր է նստել:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ՕԵԿ-ն այլևս պաշտոնական կայք չունի, որտեղ տեղեկատվությունը 2012թ. ԱԺ ընտրություններից հետո` երկար ժամանակ` մեկ տարի շարունակ չէր թարմացվում: Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, ՕԵԿ-ը բացեց oekyerevan.am կայքը, բայց հիմա սա ևս փակվել է: Եթե հաշվի առնենք ՕԵԿ-ի պասիվությունը քաղաքականության մեջ, կարելի է ենթադրել, թե այնտեղ ինչ իրավիճակ է: