Իմամ Խոմեյնիի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ գիտաժողով Երևանում
Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երևանում կայացավ «Իմամ Խոմեյնիի գաղափարների ազդեցությունն Իրանում և աշխարհում» խորագրով գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցեցին երկու երկրներից գիտնականներ, փորձագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
Իրենց ելույթներում զեկուցողները կարևորեցին Իմամ Խոմեյնիի դերակատարությունը ժամանակակից Իրանի կայացման գործում` ընդգծելով, որ նրա գաղափարախոսությունն է նաև, որ խթանում է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Մատնանշվեց նաև, որ ի տարբերություն իսլամական աշխարհում ներկայումս տարածում գտած իսլամիստական տարբեր հոսանքների` Իմամ Խոմեյնին, Մերձավոր և Միջին Արևելքի ժամանակակից բացառիկ մտավորականներից էր, ով ըմբոստանում էր ընդդեմ աշխարհի բոլոր չքավորների շահագործմանը. իր գաղափարախոսության հիմքում իմամը դնում էր շիական քաղաքական իսլամը, միաժամանակ շեշտում այլ կրոնների և ազգերի հանդեպ հանդուրժողականությունը:
Հայաստանում Իրանի դեսպանատունը ցուցադրեց նաև Իմամ Խոմեյնիի կյանքի մասին պատմող հայալեզու գրականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու