Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 8-ին. Սոբյանինը հայտարարել է հրաժարականի մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացնելու իր հրաժարականի մասին դիմումը` սեպտեմբերին Մոսկվայի քաղաքապետի ուղիղ ընտրություններ անցկացնելու համար, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն: «Սերգեյ Սեմյոնովիչը վաղը կհանդիպի նախագահի հետ և անձամբ կփոխանցի նրան իր հայտարարությունը», -լրատվամիջոցին ասել է քաղաքապետարանի իր աղբյուրը:
Նա ասել է, որ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ Մոսկվայում քաղաքապետի ուղղակի ընտրություններ կանցկացվեն, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:
Մոսկվայի կառավարությունը հրաժարական կտա անմիջապես այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը կստորագրի մայրաքաղաքի քաղաքապետի հրաժարականի մասին հրամանագիրը:
«Մոսկվայի համար ընտրված քաղաքապետը, իհարկե, քայլ առաջ է: Մարդը, որին պաշտպանում ու աջակցում են քաղաքացիները և որն ունի ընտրված լինելու մանդատ, արդյունավետ կերպով կկարողանա իրագործել այն, ինչ մտածել է», -ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում ասել էր Սոբյանինը:
Նշենք, որ մինչ այժմ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը նշանակովի էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու