Ռոնալդուն որոշել է հեռանալ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2015 թ., որից հետո մտադիր է հեռանալ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Աղբյուրը նշում է, որ պորտուգալացին չի հավատում «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով վերջերս հայտարարել էր, որ Քրիշտիանուին համարում է լավագույնն աշխարհում և մտադիր է ամեն ինչ անել` նրան ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դարձնելու համար: Ռոնալդուն կարծում է, որ Պերեսը ստում է և այս քայլին է դիմել միայն այն պատճառով, որպեսզի շարունակի բազմել նախագահական աթոռին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները