Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանի գրավի միջնորդությունը մերժվել է. ՊՆ քննչական ծառայությունը հաստատում է կալանավորումը
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից հունիսի 3-ին որոշումներ են կայացվել Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112 հոդ. 1-ին մասերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք առաջադրելու մասին:
Ավելի վաղ հրապարակած մեր տեղեկությունը քիչ առաջ Panorama.am-ին հաստատեց նաև ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության սպան Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով, նույն օրը միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են, միաժամանակ մերժվել են վերջիններիս պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվել է և տեղափոխվել Նուբարաշեն մեկուսարան