Առողջություն 09:30 04/06/2013

Օձերն ակտիվացել են. Ինչ պետք է անել և չանել խայթոցի դեպքում

Վերջին օրերեին Երևանի ու հանրապետության տարբեր հատվածներում ակտիվացել են օձերը: Առողջապահության նախարարությունը ներկայացնում է այն գործողությունները, որոնք պետք է կատարել խայթոցից հետո, նաև այն միջամտությունները, որոնք արգելվում է կատարել:

 Հայաստանում կա 4 տեսակի թունավոր օձ, դրանցից երեքն իժերի ընտանիքին են պատկանում:
Կովկասյան իժ (Vipera kaznakowi): Սրա երկարությունը միջինը 30-40 սմ է, երբեմն հասնում է 70 սմ-ի: Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը, և ավելի վառ գունավորում ունեն: Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով: Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով:

Տափաստանային իժ (Vipera ursinii): Սա մոտ 50-60 սմ երկարություն ունի, էգերը արուներից մի քիչ ավելի խոշոր են: Գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է` մուգ նախշերով: Տափաստանային իժը բավական հազվադեպ է հանդիպում: Նա բնակվում է հիմնականում տափաստաններում, ջրամբարների մոտ և քարքարոտ լանջերին: Տափաստանային իժը թունավոր է, նրա թույնը կարող է նույնիսկ սպանել մարդուն, բայց նրա խայթոցից մահվան դեպքերը շատ հազվադեպ են:

Հայկական իժ (Vipera xanthina): Սա ամենախոշոր իժերից մեկն է և 80-100 սմ երկարություն ունի (կարող է հասնել մինչև 1,5 մ-ի): Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է, գլխի համեմատաբար բաց գույնի վրա երևում է երկու մուգ թեք գիծ: Հայկական իժը թունավոր է և շատ վտանգավոր: Հայկական իժի խայթոցի դեպքում չի կարելի սրսկել <անտիգյուրզին>>, ուստի բուժանձնակազմը, որի դիմել է օձի խայթոցով հիվանդը, պարտավոր է մանրամասն անամնեզ հավաքել:

Գյուրզա (Vipera lebetina): Սա Հայաստանի ամենախոշոր (մինչև 175 սմ) և ամենավտանգավոր օձն է: Նա ունի «տափակ» դեմք, հաստ մարմին` մոխրագույն կամ կարմրաշագանակագույն: Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր: Գլուխը միագույն է, առանց նախշերի: Երբեմն հանդիպում են նաև ամբողջովին միագույն տեսակները:

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
Իժի, գյուրզայի խայթած տեղը ուժեղ ցավում է, ապա այտուց է առաջանում: Խայթած տեղում մաշկը կարմրում է, իսկ այտուցը տարածվում է ամբողջ վերջույթով (մատի խայթոցի դեպքում այտուցը կարող է տարածվել մինչև տուժողի ուսը): Խայթոցից 20-40 րոպե հետո առաջանում են շոկի ախտանշաններ` գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, զարկերակի թուլացում և արագացում, ճնշման իջեցում:
ԱՌԱՋԻՆ ՄԻՆՉԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Մինչբժշկական անհետաձգելի օգնությունը ցուցաբերվում է առաջնային օղակում (բուժակ - մանկաբարձական կետ, գյուղական բժշկական ամբուլատորիա, պոլիկլինիկա), ուր հնարավոր է, որ առաջինը դիմի օձի խայթոցից տուժած անձը:
2. Առաջին` անհետաձգելի բուժօգնությունը օձի խայթոցից տուժած անձանց հետևյալն է.
ա) Ապահովել տուժածի հորիզոնական դիրքը և լիակատար հանգիստը: Լավ կլինի, եթե տուժողն ընդհանրապես չշարժվի: Սա կդանդաղեցնի թույնի տարածումը օրգանիզմում: Պետք է հեղուկներ խմել (ջուր, հյութեր, թեյ, ամեն ինչ, բացի սուրճից և ալկոհոլից), և ինչքան շատ, այնքան լավ: Հեղուկները օգնում են թույնն օրգանիզմից դուրս բերելուն:
բ) Մարմնի այն հատվածը, որտեղ առկա է խայթոցը (սովորաբար վերջույթը) հարկավոր է անշարժացնել, քանի որ թույնը տարածվում է ավշային ուղիներով, իսկ շարժումները նպաստում են դրա արագ տարածմանը:
ՉԻ ԿԱՐԵԼԻ լարանով (жгут) ձգել վերջույթը, քանի որ այն ավելի կվատացնի տուժողի վիճակը և կբարձրացնի բա հավանականությունը.
գ) Կատարել հակաշոկային միջոցառումներ` ցավազրկող և կորտիկոստերոիդ պրեպարատներ (անալգին` 1-2 սրվակ, դեքսամետազոն կամ պրեդնիզոլոն` 1-2 մլ), ինչպես նաև սրտային պրեպարատներ (կորդիամին, կոֆեին` 1 -2 մլ.):
դ) Տուժողին (պատգարակի վրա, քանի որ որ նա ինքնուրույն չպետք է քայլի) անհրաժեշտ է է հնարավորինը շուտ տեղափոխել տոքսիկոլոգիայի կամ ռեանիմացիայի բաժին ունեցող հիվանդանոց: Հաստատությունում սանիտարական տրանսպորտի բացակայության դեպքում պետք է հրավիրել տվյալ տարածաշրջանի սպասարկումն ապահովող շտապօգնություն` մինչ այդ ձեռնակելով վերը թվարկված բոլոր նախազգուշական միջոցառումները:
Օձի խայթոցի դեպքում սխալ առաջին օգնությունը կարող է երբեմն ավելի վտանգավոր և վնասակար լինել, քան բուն խայթոցը: Սխալ գործողությունները կարող են նաև դժվարացնել ախտորոշումը և հետագա բուժումը:
ԻՆՉՆ Է ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ
* * * ԿԱՏԱՐԵԼ ԿՏՐՎԱԾՔ` ԽԱՅԹՈՑԻ ՏԵՂՈՒՄ
* * * ԱՅՐԵԼ ԽԱՅԹՈՑԻ ՏԵՂԸ
* * * ԱԼԿՈՀՈԼ ԵՎ ՍՈՒՐՃ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

3. Այն առողջության կենտրոնները, որոնք ունեն հիվանդանոցային բաժին պարտավոր են ունենալ <անտիգյուրզին>> հակաթույնը և օձի խայթոցից տուժածների բուժօգնությունն իրականացնել հետևյալ մոտեցմամբ.
ա) Կատարել <անտիգյուրզինի>> ներարկում, մինչ այդ ներ 1-2 մլ. ցանկացած հորմոնալ պրեպարատ:
<Անտիգյուրզինի>> ներարկումն իրականացվում է <Բեզրեդկայի մեթոդով>>:
Նախաբազկի ներսային մակերեսի 1/3 հատվածում կատարվում է հակաթույնի ենթամաշկային ներարկում, սկզբում 0,1 մլ.-ը, այնուհետև` 15 րոպե անց, ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում` 0,25 մլ.: Այնուհետև, ևս 30 րոպե անց` սրվակում մնացածը:
Բացված սրվակն անհրաժեշտ է պահել սենյակային ջերմաստիճանում, մութ տեղում և ծածկել ստերիլ տամպոնով:
բ) Տուժողին (պատգարակի վրա, քանի որ որ նա ինքնուրույն չպետք է քայլի) անհրաժեշտ է է հնարավորինը շուտ տեղափոխել տոքսիկոլոգիայի կամ ռեանիմացիայի բաժին ունեցող հիվանդանոց: Հաստատությունում սանիտարական տրանսպորտի բացակայության դեպքում պետք է հրավիրել տվյալ տարածաշրջանի սպասարկումն ապահովող շտապօգնություն` մինչ այդ ձեռնակելով վերը թվարկված բոլոր նախազգուշական միջոցառումները:

 Սև կարիճ: Ինչպես կարելի է եզրակացնել անվանումից, այս կարիճները մուգ գույն ունեն և ավելի խոշոր են, քան գույնզգույն կարիճները: Եվ շատ թունավոր են, տարվա բոլոր եղանակներին: «Դրանք նեյրոտոքսիկ թույն ունեն, որը երբեմն ավելի վտանգավոր է, քան օձի թույնը»:

Կլինիկական ախտանիշները . Կարիճի խայթոցի տեղը ուժեղ ցավում է, կարմրում և բշտում: Սրտի ռիթմը արագանում է, մարմնի ջերմաստիճանը` բարձրանում, սկսվում է ուժեղ գլխացավ, սրտխառնոց:
Բուժօգնության կազմակերպումը. Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է ներարկել ցավազրկող, հակաալերգիկ, հորմոնալ դեղեր և տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել: Հակաթույն չկա, բայց հիվանդանոցներում կարիճների խայթոցները բավական արդյունավետ բուժում են, և մահացու դեպքերի թիվը շատ փոքր է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}