
Ստեփանակերտում կառուցվում է «Արցախի ՏՏ կենտրոն» հիմնադրամի շենքը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհարթակ:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը կարևորել է նման հաստատություն ունենալու հրամայականը` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարության առանցքային բաղադրամասերից մեկը և ունի խոստումնալից հեռանկարներ մեր հանրապետության համար:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին` նախագծին սատարելու համար:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: