Թուրքիայի փոխվարչապետը ներողություն է խնդրել բողոքավորներից
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առընչը կառավարության անունից ներողություն է խնդրել զանգվածային բողոքի ակցիայի մասնակցիներից: Ինչպես տեղեկացնում է «Պրավդա.ռու» -ն, նա նաև հայտարարել է, որ Ստամբուլում նման աստիճանի դժգոհությունը եղել է արդարացված, քանի որ ոստիկանությունն առաջին օրերին ոչ համաչափ ուժ է գործադրել, ինչը պետք է հետաքննվի: Պաշտոնյան վստահեցրել է, որ կառավարությունը հետաքրքրված է կայունության հաստատման մեջ և պատրաստ է հարգել իր ընդդիմախոսներին, բայց չի հանդուրժի անկարգություններ:
Փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Թաքսիմ հրապարակի շրջանում շինարարական ծրագրերի վերաբերյալ կառավարությունը որևէ նոր որոշում դեռ չի ընդունել:
Միաժամանակ Թուրքիայի արհմիությունների ամենամեծ համադաշնությունը` «KESK»-ը հայտարարել է, որ միանում է բողոքի ակցիաներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու