Թուրքիա. Բողոքի ալիքին միացել են նաև պետծառայողները
Թուրքիայի պետծառայողների արհմիությունների համադաշնությունն այսօր սկսել է համազգային գործադուլ: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ –ՏԱՍՍ»-ը, Համադաշնության ներկայացուցիչները նշել են, որ նրանք նախապես են մտադրված եղել հունիսի 5-ին գործադուլ սկսել: Ըստ աղբյուրի` Համադաշնության անդամները պահանջում են աշխատանքային պայմանների լավացում, անվտանգություն և աշխատավարձերի բարձրացում: Ներկայումս, համաձայն կառույցի ներկայացուցիչների` գործադուլի դուրս է եկել շուրջ 250 հազար մարդ:
Աղբյուրը նշում է, որ բողոքի ակցիայի շրջանակներում արդեն տուժել է ավելի քան 3 հազար մարդ, 26 վիրավորների վիճակը գնահատվում է կրիտիկական: Այս պահի դրությամբ հաղորդվում է երկու զոհի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու