Թուրքիա. գրանցվել է երկրորդ զոհը
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի Հաթայ նահանգում բախումների հետևանքով ստացած վնասվածքներից զոհվել է ևս մեկ ցուցարար՝ 22 ամյա Աբդուլահ Քոմերթը: «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով տեղական հեռուստաընկերություններին, հաղորդում է, թե երիտասարդը զոհվել է անհայտ անձի կողմից հրազենից արձակած կրակից:
Հիշեցնենք, երեկ արևմտյան լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե Թուրքիայի մի տասնյակ քաղաքներում արդեն մի քանի օր շարունակվող անկարգությունների հետևանքով հիվանդանոցում մահացել է 20-ամյա Այվալիթասը: Վերջինս կիրակի օրը վրաերթի էր ենթարկվել Ստամբուլում բախումների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու