ՎՏԲ-Հայաստան Բանկը TelCell անցում է կատարել TelCell վճարային տերմինալներով հաշիվների համալրման օնլայն եղանակին
Դեռևս 2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մեկնարկած TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային և քարտային հաշիվների համալրման, ինչպես նաև ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման ծառայությունը վերազինվում է նոր աննախադեպ հնարավորությամբ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից ու մանրամասնում.
«Շարունակելով իր արդյունավետ համագործակցությունը` Բանկը TelCell վճարային համակարգի հետ համատեղ զարգացրեց մատուցվող ծառայության տեխնոլոգիական հենքը: Արդեն ս.թ հունիսի 3-ից սկսած TelCell վճարային տերմինալների միջոցով կատարված բանկային/քարտային հաշիվների համալրումները և ոսկու գրավի դիմաց վարկերի մարումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին հաջորդ բանկային օրը` 09:00-ին: ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. սկզբին անցում կատարեց քարտային գործարքների իրականացման օնլայն եղանակին»:
«Դա նշանակում է, որ TelCell վճարային տերմինալների միջոցով օնլայն ռեժիմում կատարված քարտային հաշիվների համալրումները ոչ միայն անմիջապես հաստատվում են ավտոմատացված բանկային համակարգում, այլև նույն օնլայն եղանակով փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն` այդպիսով ապահովելով քարտերի` հաշված վայրկյանների ընթացքում համալրման հնարավորությունը: Սա հիրավի, բացառիկ և մրցակցային հնարավորություն է ընձեռում Բանկի քարտապանների համար ՀՀ բանկային շուկայում` ակնթարթորեն համալրելու քարտային հաշիվները և նույն պահին իսկ տնօրինելու համալրված միջոցները»,-բացատրում են ընկերությունից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևի խոսքով, բանկի հաճախորդները հետաքրքրված են հեռակառավարման եղանակով բանկային սպասարկմամբ:
«2011թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը հեռահար բանկային սպասարկման շրջանակներում համագործակցում է TelCell ընկերության հետ: Հաշվի առնելով նախորդ տարիների հաջող փորձը և նպատակ ունենալով կատարելագործել մեր հաճախորդներին առաջարկվող հեռակառավարման համակարգի գործիքակազմը` մենք որոշեցինք անցում կատարել վճարային տերմինալների միջոցով կատարված գործարքների հաստատման օնլայն եղանակին: Այսուհետ ինչպես հաշիվների համալրման, այնպես էլ վարկերի մարման գործընթացը կդառնա առավել մատչելի և հարմար, քանի որ նոր համակարգի միջոցով Բանկի գործառնական օրվա ընթացքում կատարված գործարքները կընդունվեն և կհաստատվեն Բանկի կողմից ժամանակի իրական ռեժիմում: Վստահ ենք որ այս նորամուծությունն արժանի գնահատական կստանա մեր հաճախորդների կողմից»,-ասել է Գուսևը:
TelCell համակարգի տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրման և ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ հաշվին համալրված կամ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում գործարքը կատարելու պահին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան