Ադրբեջանի նախարարներից մեկը ցանկանում է դառնալ ԱՄՆ քաղաքացի
Ադրբեջանի նախարարներից մեկը ԱՄՆ-ում 1.5 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել և պատրաստվում է բնակություն հաստատել այնտեղ: Այս մասին գրում է ադրբեջանական «Bolgexeber.com» կայքը:
Կայքի խմբագրությանը ուղարկված նամակում ասվում է, որ այս ամենի հետ կապված Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների շրջանում լուրջ քննարկումներ են սկսվել, այդ թանկարժեք գնումն էլ գնահատվել է որպես նրա՝ ԱՄՆ տեղափոխվելու նախապատրաստություն: Թեմային անդրադարձել է նաև ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքը` նշելով, որ թեև նախարարի անձը հայտնի է, սակայն, դեռևս նպատակահարմար չեն գտնում հրապարակել նրա անունը:
Կայքը նշում է, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ այդ նախարարը միևնույն ժամանակ դիմել է նաև ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերելու համար: «Բոլոր դեպքերում, այս փաստը բավականին լուրջ հարցեր է առաջացնում, առավել ևս, որ նախարարը «Գրին քարտ» ձեռք բերելու փաստաթղթեր էլ է ներկայացրել», -հայտնել է կայքի աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու