Ադրբեջանի՝ ավարներով ու լեզգիններով բնակեցված շրջաններում 81 մարդ է ձերբակալվել
Ադրբեջանի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունները Ռուսաստանի հետ սահմանամերձ Բելոքանի, Զաքաթալայի, Գաղի, Շաքիի, Օղուզի, Գաբալայի, Գուբայի, Գուսարի և Խաչմազի շրջաններում «անդրազգային և ահաբեկչական կազմակերպություններին վնասազերծելու միջոցառումներ» են անցկացրել:
«Telegraf.com»-ը հայտնում է, որ մայիսի 20-25-ին անցկացված «Սահման» կոչված «նախազգուշական» գործողությունների արդյունքում 81 մարդ է ձերբակալվել: Բացի այդ, ձերբակալվել են ԱՊՀ երկրներում որոնման մեջ գտնվող 29 անձ և հայտնաբերվել անհայտ կորած 5 անձանց գտնվելու վայրը: Նշվում է, որ «Սահման» գործողության արդյունքում առգրավվել են 10 ինքնաձիգ, 11 ատրճանակ, 24 նռնակ և մոտ 7 հազար տարբեր չափերի փամփուշտներ:
Նշենք, որ այդ շրջանները ավար, լեզգի, ուդի և այլ էթնիկ փոքրամասնությունների բնակության վայրերն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու