Նախարար. «Carrefour»-ն արդեն Հայաստանում է
«Carrefour»-ն արդեն Հայաստանում է: Այս մասին Ազգային Ժողովում այսօր հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` նշելով, որ նախարարությունն այժմ փորձում է աջակցել կազմակերպության աշխատակիցներին՝ պարզաբանելու տնտեսական ոլորտում առաջացած հարցերը:
Նախարարը տեղեկացրել է նաև, թե «Carrefour-ի աշխատակիցները պարբերաբար այցելում են նախարարություն, ճշտումներ կատարում, հարցեր տալիս.«Անդրազգային կորպորացիաների մուտքը մեր երկիր զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել: Այնպես որ նախարարության գերակա ուղղություններից մեկը այդ կորպորացիաների հետ աշխատանքն է»,- ընդգծեց նախարար Ավանեսյանը: