Իրանի ԱԳ նախարարը Սիրիայի «Ալ Ղոսայր» քաղաքը զինված խմբերից ազատելու առթիվ շնորհավորել է սիրիացի իր գործընկերոջը
Իրանի ԱԳ նախարարը Սիրիայի «Ալ Ղոսայր» քաղաքը զինված խմբերից ազատելու առթիվ շնորհավորել է սիրիացի իր գործընկերոջը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին այսօր Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ Ժնևում կայանալիք միջազգային խորհրդաժողովի նախօրեին անօրինական կերպով զենքի առաքման ճանապարհների փակմամբ՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար բարենպաստ գործընթաց կսկսվի:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմն էլ իր հերթին բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Իրանի ցուցաբերած հոգատար աջակցությունը:
Նշենք, որ իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Սիրիայի բանակը մի քանի օր տևած ծանր բախումներից հետո զինված խմբավորումների ձեռքից ամբողջությամբ ազատագրել է Հոմս նահանգում գտնվող «Ալ Ղոսայր» քաղաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու