Զավեն Անդրիասյանն ու Լևոն Բաբուջյանը հաղթողի հավակնորդների շարքում են
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան):
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նախավերջին տուրում Անդրիասյանը սպիտակներով կխաղա Պանցուլայայի հետ:
Գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը և Գևորգ Հարությունյանն ունեն 6-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները