Հռոմի պապ. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունն է
Վատիկանում Հռոմի պապը` Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ավելի վաղ արտահայտած տեսակետը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան ժուռնալիստների «Ասբարեզ» ակումբը:
Այցի ընթացքում, երբ պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ նա Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդ է, Հռոմի պապը նշել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունն է»:
Յոթ տարի առաջ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին կարդինալ Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային՝ ճանաչելու ցեղասպանությունը, քանի որ այն հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ամենադաժան ոճրագործություն է:
Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը հայտարարությունը համարել է շատ կարևոր, քանի որ Հռոմի պապի խոսքերը կարևոր նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության և կրոնի համար:
Հիշեցնենք, որ վերջերս ԶԼՄ-ները հանդես էին եկել հետևյալ հարցադրմամբ` «Արդյոք Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կկրկնի՞ կարդինալ Բերգոլիոյի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոսքերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում