
Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր. Սուրիկ Խաչատրյանը միայն մեկ հարցի է պատասխանել
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանում է: Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում մարզպետը մի քանի հոգու հետ հարց էր քննարկում, ապա համաձայնել է պատասխանել «168.am»-ի հարցին միայն այն դեպքում, եթե անջատվի տեսախցիկը:
168.am-ը հետաքրքրվել է, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին: Ի պատասխան Սուրեն Խաչատրյանն ասել է հետևյալը. «Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»: Ս. Խաչատրյանը, սակայն, մյուս հարցերին չի պատասխանել: Անպատասխան է թողել նաև այն հարցը, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել Սյունիքի մարզպետի պաշտոնում, թե՞ ոչ, նստել է մեքենան ու հեռացել: