Թուրքիայում անկարգություններ հրահրելու կասկածանքով ձերբակալվել է 24 բլոգեր
Թուրքական Իզմիր քաղաքում ձերբակալվել է 24 բլոգեր, ում կասկածում են սոցիալական ցանցերում անկարգություններ հրահրող կոչեր և հակակառավարական քարոզչության տարածելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու» -ն, հղում անելով «DHA » գործակալությանը:
Տեղեկատվության համաձայն, ձերբակալվածների տարիքը չի գերազանցում 25 տարին: Բացի այդ, ևս 14 բլոգերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն հայտնել են, թե ձերբակալվածների անօրինական գործողությունների մասին ապացույցներ են հայտնաբերվել վերջիններիս համակարգիչներն ուսունասիրելու արդյունքում:
Հիշեցնենք, ավելի վաղ սոցիալական ցանցերին, և մասնավորապես «Թվիթեր» միկրոբլոգների ցանցին դեմ էր արտահայտվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, այն անվանելով «չարիք» ու ապատեղեկատվության աղբյուր:
«Սոցիալական ցանցերը անհանգստացնում են հասարակությանը», -ասել էր վարչապետը թուրքական անկարգություններին հաջորդած հարցազրույցներից մեկի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու