HaberTurk. Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը նվազեցնի գազի սակագինը
Շուտով քննարկումներ են ծավալվելու եվրոպական երկրներին վաճառվող ռուսական գազի սակագինն իջեցնելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ սպառող երկրները 1000խմ գազի դիմաց կվճարեն 370-380 դոլար: Այս մասին, ըստ թուրքական «Հաբերթուրք» լրատվականի, հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
Սա անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, քանի որ վերջինիս համար սահմանված սակագինը չի ենթարկվելու փոփոխության:
«Մինչդեռ Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը որոշակի զեղչի ենթարկի իրեն վաճառվող գազի սակագինը»,- նկատել է տալիս «Հաբերթուրք»-ը:
Ներկայում Թուրքիան բնական գազ է գնում Ռուսաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ադրբեջանից: Ռուսական գազի սակագինը 425-430 դոլար է 1000խմ-ի համար: Ամենաբարձր սակագնով կապույտ վառելիքը Թուրքիան գնում է Իրանից` 1000խմ-ի համար 500 դոլար: Իսկ ադրբեջանական գազը թուրքերին վաճառվում է 349 դոլար սակագնով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում