Թուրքիայում զոհվել է ևս մեկ ցուցարար
Թուրքիայում ընթացիկ հակակառավարական ցույցերի երրորդ մասնակիցն է զոհվել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով «Հուրիյեթ» պարբերականի տեղեկատվությանը: Նշվում է, թե Էթհեմ Սարիսյուլյուքը ավելի վաղ գլխի հրազենային վնասվածք էր ստացել Անկարայում տեղի ունեցած բախումների ժամանակ և այսօր մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք, Թուրքիայի Հաթայ նահանգում նախօրեին բախումների հետևանքով ստացած վնասվածքներից զոհվել էր 22-ամյա Աբդուլահ Քոմերթը:
Նախորդ կիրակի անկարգությունների հետևանքով հիվանդանոցում մահացել էր 20-ամյա Մեհմեդ Այվալիթասը: Վերջինս բախումների ժամանակ վրաերթի էր ենթարկվել Ստամբուլի փողոցներից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են