Միացյալ Նահանգները 9 երկրների կթույլատրեն ևս 6 ամիս գնել իրանական նավթը
Միացյալ Նահանգները 9 երկրների կթույլատրեն ևս 6 ամիս գնել իրանական նավթը:
Այդ մասին հաղորդում է «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս 6 ամսով երկարաձգել են իրանական նավթը գնելու թույլտվությունը: Ըստ այդմ՝ Չինաստանը, Մալազիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Հարավային Աֆրիկան, Սինգապուրը, Շրի Լանկան, Թայվանը և Թուրքիան առաջիկա վեց ամսում որոշակի սահմանափակ պայմաններում կկարողանան ներկրել իրանական նավթը:
Նկատենք, որ 2011թ. ԱՄՆ-ում ընդունված օրենքի համաձայն՝ այն երկրները, որոնք Իրանից նավթ կգնեն, ամերիկյան բանկերի կողմից ֆինանսական պատժամիջոցների կենթարկվեն:
Նախորդող հրապարակում՝
Իրանական նավթի արտահանման ծավալները կնվազեն՝ 1.1 միլիոն բարելից հասնելով 810 հազարի
Իրանի այս տարվա բյուջեն կազմում է 731 տրիլիոն թուման. նավթից ստացվելիք եկամուտները կնվազեն 20 միլիարդ դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում