ՀՀ նախագահը ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության ընթացքին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) շինարարական հրապարակ: Երկրի ղեկավարը` նախագծի հիմնադիր, ներդրումային բանկիր Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ շրջեց շինհրապարակով, հետևեց իրականացվող աշխատանքներին:
Ռուբեն Վարդանյանը լրագրողներին հայտնեց, որ նախատեսվում է շինարարությունն ավարտել 2014 թվականի կեսերին և արդեն աշնանը սկսել դասընթացները: Ըստ նախագծի հիմնադրի` ներկայումս կատարվել է շուրջ 20 միլիոն դոլարի ներդրում` ընդհանուր 180 միլիոն դոլարի ծավալից:
Ռուբեն Վարդանյանը կարևորեց նման կրթական հաստատության գործունեությունը Հայաստանում, շեշտելով, որ այն հանդիսանալու է United World Colleges (UWC) հանրության մի մաս, ինչը` ինքնին կերաշխավորի բարձր հեղինակություն և միջազգային չափանիշների որակ: Ըստ նախագծի հիմնադրի` նախատեսվում է, որ տարեկան ուսման վարձը կկազմի շուրջ 30 հազար ԱՄՆ դոլար:
«Մենք ակնկալում ենք, որ դպրոցում կլինի 650 աշակերտ` շուրջ 60 երկրներից: Նախատեսվում է, որ հայ աշակերտների թիվը շուրջ 10 տոկոս կկազմի», - ասաց Ռ.Վարդանյանը, հույս հայտնելով, որ հայաստանցի շատ ծնողներ իրենց երեխաներին կնախընտրեն ուղարկել Դիլիջան, քան արտասահմանյան ուսումնական հաստատություններ: Նրա խոսքով` հեռանկարում աշակերտների թիվը մտադիր են հասցնել 2 հազարի: «Այս դպրոցը կդառնա եզակի ողջ տարածաշրջանում», - նշեց Ռ.Վարդանյանը:
Բացի այդ, ըստ բանախոսի` Դիլիջանը բարձր էկոլոգիա ունեցող քաղաք է, որը ևս կհրապուրի արտասահմանցիներին: Ռ.Վարդանյանը նշեց, որ ըստ Միջազային դպրոցի ծրագրի` այն կունենա 3 մակարդակ` նախադպրոցական (13-14 տարեկան), Քեմբրիջի հավաստագրի (14-16 տարեկան), և IB Diploma ծրագրի (16-19 տարեկան), իսկ ուսումը կատարվելու է անգլերեն լեզվով:
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռևս 2010թ. ապրիլի 9-ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը: Այնուհետև Նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների և պետական համապատասխան պաշտոնյաների հետ`դպրոցի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական և ընթացիկ կարևոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ:
Նախորդող նորություններ`
«Փոքր քաղաք Դիլիջանի մեջ». Դիլիջան միջազգային դպրոցի շինարարությունը ակտիվ ընթացք ունի
Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014-ի սեպտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան