Հասարակություն 15:59 06/06/2013

Նոր քննարկումներ գերեզմանատների վերաբերյալ. Ինչի՞ կարող է հանգեցնել կառավարության «այլընտրանքային մոտեցում» դրույթը

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Օրինաց երկիր» խմբակցության անդամներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկում, որոնց հիմնական նպատակն է գործող օրենսդրության մեջ հստակ սահմանել, թե այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առհասարակ` այդ ոլորտում կատարվելիքը ո՞ր մարմնին են լիազորում, որպեսզի հստակ մի մարմին պատասխանատվություն կրի: Panorama.am-ը զրուցեց Հ.Մարգարյանի հետ:

-Այս երևույթը հստակ մտահոգում է բոլորիս և ոչ միայն այն, թե ինչպիսին է գերեզմանատներում տարածքներ տրամադրելու գործընթացը, քանի որ օրենքում հստակ սահմանված է, որ մինչև 12քմ գերեզմանի տարածք պետությունը տալիս է քաղաքացուն, այլ բան է հետաքրքրում: Խնդիրը նրանում է, որ կան տարբեր տիպի գերեզմաններ` համայնքապետական գերեզմաններ, պետական և այլն: Օրենքով սահմանված է, որ ընտանիքը կարող է իր տարածքը դարձնել մինչև 18 քմ, այսինքն այն 6 քմ-ի համար վճարել հավելյալ, բայց ի՞նչ է կատարվում մեզ մոտ` խայտառակություն: Վարչապետն էլ նախօրեին հանձնարարեց ուսումնասիրել այդ ոլորտը, որովհետև դեպքերը չափազանց շատ են, երբ գերեզմանում ոչ ոք հուղարկավորված չէ, բայց այն բետոնապատ է ու դառնում է առքուվաճառքի առարկա: Եվ մարդ, երբ դժբախտություն է պատահում, առերեսվում է այդ խնդրի հետ` գերեզմանոցում հարցնում են, թե որտե՞ղ է ուզում, ի՞նչ տարածք է ուզում և այլն:
Երկրորդ խնդիրը, որ մտահոգում է բոլորիս, այն է, որ իրականում անգամ տեղ էլ չկա գերեզմանատներում: Ու շատ ենք տեսնում, որ գերեզմանատները դուրս են գալիս փողոց` նույն «Զեյթուն-Քանաքեռի» գերեզմանատանն է այդ վիճակը, «Շահումյանում»…

-Այդ վիճակին եկել ենք տարիներով, երբ գերեզմանատները կարծես աչքաթող արվեցին: Ու շատ դեպքերում տեսնում ենք, որ գերեզմանը հասել է փողոցին…

-Այո, համաձայն եմ: Եվ ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, երբ ասում են, որ գերեզմանատները սովորական քաղաքաշինական օբյեկտ են: Ոչ, սա հատուկ քաղաքաշինական օբյեկտներ են և մենք պետք է լրջագույն ուշադրություն դարձնենք: Ի վերջո, եթե գերեզմանատունը կառուցվել է, կա, ապա դա ապօրինի կառույց չէ, որ վերցնես ու քանդես… ես չեմ պատկերացնում նման բան, որ գերեզման քանդվի, ոչ մի չինովնիկ ու պաշտոնյա չի կարող դրան հասնել, ու որոշ մարդիկ էլ հենց դրա վրա իրենց ձեռքերն են տաքացնում:

Մենք ունենք ցավալի օրինակներ գյուղական համայնքներում, երբ մարդն իր սեփական հողի վրա, գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հարազատին է հուղարկավորում: Սա սարսափելի է, բայց իրականություն: Ավելին` դեպքեր կան, երբ նույն գյուղական համայնքներում հուղարկավորության համար հատկացվել է տարածք 200-300քմ-ով…

-Ի՞նչ է առաջարկում փոփոխությունների և լրացումների Ձեր նախագիծը:

-Նախևառաջ սահմանել լիազոր մարմին, որը պատասխան կտա այս և խայտառակ այլ դեպքերի համար: Թող այդ մարմինը վերահսկողություն սահմանի ու ինքն էլ պատասխան տա:

-Ստացվում է, որ մինչ օրս գործող օրենքը այդ բացն ունի՞:

-Ես կասեի` հստակ ձևակերպված չէր:

-Դա նույն բանն է, եթե նման դեպքեր ունենք:

-Օրենքը ընթերցելուց հասկանում ես հետևյալը` հարց է, թե ո՞վ է պատասխանատու թեկուզև ամենասկզբի համար` հողահատկացման համար: Այս գործընթացում գործառույթ պետք է ունենա ու պատասխանատու լինի Բնապահպանության նախարարությունը, Առողջապահության, Քաղաքաշինության, Տարածքային կառավարման նախարարությունները, համայնքի ղեկավարությունը, մարզպետարանը:

Գալիս ենք ձեր բարձրացրած խնդրին` ինչպե՞ս եղավ, որ գերեզմանը եկավ հասավ փողոցին: Խնդիրը նրանում է, որ գերեզմանատունը հատակագիծ չունի և երբևէ գենպլան չի ունեցել… այո, ասում են` Հայաստանում շատ համայնքներ կան, որ գենպլան չունեն, ուր մնաց գերեզմանատները ունենան, բայց հենց սրա վրա կարելի է հեշտությամբ խաղալ և որոշ համայնքի ղեկավարներ այդպես էլ անում են…
Դրա համար էլ առաջարկում ենք, որ լիազոր մարմինը պարբերաբար մոնիթորինգ իրականացնի, քաղաքականություն մշակի, վերահսկողություն իրականացնի ու, ամենակարևորը, պատասխանատվություն կրի, եթե արձանագրվի այս կամ այլ տիպի խախտումներ, որոնք այսօր անհասցե են ու անպատիժ: Ի վերջո, գերեզմանատունը չի կարող գյուղնշանակության հողերին մոտ լինել, չի կարող խմելու ջրին մոտ լինել, բնակավայրին…

-Մինչդեռ նույն Սիլիկյան գյուղի գերեզմանատունը հասել է ծիրանի բաղերին, էլ չեմ ասում, որ բնակավայրը ուղղակի օղակի մեջ է առել:

-Համաձայն եմ: Մեկ այլ բան, որ մենք առաջարկում ենք` համայնքային գերեզմանատներից բացի ունենանք մասնավոր գերեզմանատներ, բայց նկատի ունենք ոչ թե «էլիտար գերեզմանատան» գաղափարը, այլ տրամադրվող ծառայությունների ցանկով: Մենք առաջարկում ենք, ինչպես դա ամբողջ աշխարհում է, գերեզմանատան տարածքը ոչ թե վաճառել, այլ տալ X օպերատորին վարձակալությամբ, որպեսզի վերջինս ծառայություն մատուցի քաղաքացիներին` արարողակարգի և այլնի առումով: Ի վերջո գերեզմանատուն չի նշանակում միայն փորել ու թաղել, դա նշանակում է, որ պետք է կառուցել, սպասարկել, ապահովել, որպեսզի հանգուցյալի հարազատը, վերջի վերջո, կարողանա մոտենալ գերեզմանին, որովհետև բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում ամենուրեք: Ու եթե սա լինի, ապա այս դեպքում ողջ գործընթացը քաղաքացու համար ավելի մատչելի կլինի, քան ներկայումս է, երբ ով ոնց ուզում է գին է կրակում ու համակարգված ոչ մի ծառայություն չկա: Հավատացեք` մահացածի հարազատի վրա ահավոր ծախսեր է այդ ողջ գործընթացը:

-Պարոն Մարգարյան, կառավարությունը նույնպես նմանօրինակ նախագիծ է ներկայացրել, որո՞նք են տարբերությունները Ձեր նախագծի հետ:

-Կառավարության ներկայացրած նախագծի ամեն դրույթին կողմ ենք, միայն մեկ վերապահում ունենք` կառավարությունն առաջարկում է նաև «այլընտրանքային մոտեցում»: Այսինքն այն մարդիկ, ովքեր ունեն սեփական հողեր և այդ հողերը ընկնում են հատուկ նշանակության կատեգորիայի տակ (օրինակ, պիտանի չեն գյուղատնտեսության համար և այլն), առաջարկում են այդ մարդկանց հնարավորություն տալ իրենք էլ կազմակերպեն նման ծառայության մատուցում: Ես մտահոգություն ունեմ, որովհետև քաջ գիտակցում եմ, որ եթե մեկը իր սեփական տարածքում սկսի այդ ծառայությունը կազմակերպել, հատկապես գյուղական համայնքներում, ապա…. դժվար է պատկերացնել ինչի դա կվերածվի: Միակ մտահոգությունը կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ սա է:

Նշենք, որ վաղը Ազգային Ժողովում տեղի կունենան «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով խորհրդարանական լսումներ, որտեղ Հ.Մարգարյանը խոստացավ, որ կբարձրաձայնի այս բոլոր խնդիրները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}