Իրավունք 15:40 06/06/2013

Փաստաբանների թիրախը պետք է լինի Վերաքննիչ դատարանը. Դիտարկումներ երկօրյա դատադուլից առաջ

«Առաջին ատյանի դատարանը չի կալանավորել անձին, մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը որոշել է կալանավորել նույն անձին, բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն այստեղ բողոքը վարույթ չեն ընդունել», - այսօր հունիսի 10-11-ին անցկացվելիք դատադուլին ընդառաջ փաստաբանների դժգոհությունը փաստով հիմնավորեց Փաստաբանների պալատի փաստաբան Սամվել Ջաղինյանը: 

Նրա խոսքով, կալանավորված անձը չի կարող այս պարագայում ստուգել իրեն կալանքի վերցնելու հիմքերը, իսկ երբ Վճռաբեկը մերժում է բողոքը ու վարույթ չի ընդունում, ապա կալանավորված անձը որտե՞ղ ստանա իր հարցերի պատասխանները: «Սպասենք, որ օրենսդրական փոփոխություններն ինչ-որ խնդիր կլուծեն, չի լինի: Շատ դժվար է, երբ անձին բացատրում ես որպես իրավաբան և երբ դա վարույթ չի ընդունվում ու խնդիրը լուծում չի ստանում, շատ դժվար է», բացատրեց Սամվել Ջաղինյանը:
Մյուս խնդիրը, որը ներկայացրեց Ջաղինյանը դատարանում նիստերը չձայնագրելն էր: «Միտումնավոր չեն ձայնագրվում խուզարկությունների, օպերատիվ-հետախուզական դատական նիստերը: Այդ հարցը բարձրացրել եմ շուրջ մեկ տարի, բայց` անօգուտ, լուծում չի տրվում», -նկատեց Ջաղինյանը:

Փաստաբանների բողոքի ակցիային միացած Հայկ Ալումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը շարունակում է չպատճառաբանված որոշումներ կայացնել` մերժելով քաղաքացիների բողոքները վարույթ ընդունել ու այդպիսով մեծացնում է չպատճառաբանված որոշումների քանակը: Փաստաբանը համեմատություն անցկացրեց Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միջև ու ասաց, որ ՍԴ-ին ուղղված դիմումը, երբ չի ընդունվում, իրեն հստակորեն տեղեկանում են, թե ինչու այն չի ընդունվում: «Մենք հո չենք ասում, թե ինչու է Վճռաբեկ դատարանը իրավունքի ատյանի դեր ստանձնել, մենք դեմ չենք: Սահմանադրական դատարանը նախատեսված է կոնկրետ գործառույթներ ապահովելու համար և ունի ընդունելության կոնկրետ չափանիշներ: Եթե ՍԴ-ն դիմումը չի ընդունում քննության, մենք հասկանում ենք, թե ինչու չընդունեց: Իսկ Վճռաբեկ դատարանի կամայականությունների անթույլատրելիությունը կայանում է նրանում, որ չես հասկանում` ինչու ընդունեց վարույթ կամ ինչու վերադարձրեց: Պղտոր ջրի մեջ ձուկ որսալը շատ հեշտ է», -նկատեց Հայկ Ալումյանը:

«Փաստաբանները լինելով իրավաբաններ ու իրավապաշտպաններ, բացի օրենքով շարժվելուց ու օրենսդրությամբ իրենց ընձեռված հանրավորություններն օգտագործելուց, այլ ճանապարհ չպետք է ունենան», իր կարծիքն հայտնեց ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը:

Պաշտոնյայի խոսքով, կարելի է բողոքարկել, և եթե Հայաստանի դատական ատյաններում հարցը չի լուծվում, ապա կարելի է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Այս պարագայում փաստաբանների գործադուլը նույնն է, ինչ բժիշկները գնան գործադուլի, երբ ծանր հիվանդներ կան, որոնք բուժման կարիք ունեն», -հավելեց Բաբայանը: Նրա խոսքով, փաստաբանները գործադուլ-դատադուլ հայտարարելով չեն լուծում իրենց պաշտպանյալի խնդիրը:

«Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների բավարար պատճառաբանված չլինելու թյուր կարծիքին, ապա ներկայացնում եմ Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
Ուշագրավ է, որ այն վերաբերում է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանությանը: Եվրոպական դատարանը մասնավորապես գտել է, որ այնտեղ, որտեղ գերագույն դատարանը մերժում է գործը քննության ընդունելը այն հիմնավորմամբ, որ նման գործերի ընդունելության համար իրավական հիմքեր չկան, շատ սահմանափակ հիմնավորումը կարող է բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Ստացվում է, որ անգամ Եվրադատարանն է իրավաչափ գնահատում այն գործողությունը, որի դեմ որոշ փաստաբաններ բողոքում են»,- նկատեց Բաբայանը:

Իրավաբան Արա Ղազարյանի պնդմամբ, Վճռաբեկ, Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարանները կոչված չեն լուծել վեճը կամ վերականգնել մարդկանց իրավունքները: «Դրանք հատուկ առաքելություն ունեն և որպեսզի կարողանան դա իրագործել, պետք է հայեցողություն», նկատեց Արա Ղազարյանը` ընդգծելով, որ փաստաբանները պետք է վեճը, խախտված իրավունքները փորձեն լուծել առաջին ատյանի դատարանում կամ Վերաքննիչ դատարանում ու չհասնել Վճռաբեկ դատարան: «Վճռաբեկ դատարան դիմելը չպետք է փաստաբանի օրակարգում լինի, քանի որ դա հատուկ դատարան է, հատուկ նպատակով: Ամենալավագույն ցանկության դեպքում էլ Վճռաբեկ դատարանը չի կարող անել ավելին, քան դուք պահանջում եք, որովհետև դա օբյեկտիվ իրականությունն է», հավելեց իրավաբանը: Ղազարյանի խոսքով, փաստաբանների թիրախը պետք է լինի Վերաքննիչ դատարանը

Ի տարբերություն նախորդ տարվա գործադուլի, երբ փաստաբանների բողոքը կազմակերպում էր Փաստաբանների պալատում ձևավորված 5 հոգուց կազմված Հանձնախումբը, ապա այս ակցիային կողմ է այդ հանձնախմբից միայն մեկ անդամը` Հայկ Ալումյանը: Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այդ հանգամանքը, արդյո՞ք կան հակասություններ: Ալումյանն ի պատասխան նշեց, որ Փաստաբանների պալատի ղեկավարի ու շատ փաստաբանների կարծիքները Վճռաբեկ դատարանի հետ կապված հարցում համընկնում են: «Հարցը եղել է մոտեցումների մեջ. 5 հոգանոց փաստաբանների հանձնախմբի մեջ եղել են մասնագետներ, ովքեր առաջարկել են գործադուլ անցկացնել սեպտեմբերին, եղել են մասնագետներ, որոնք առաջարկել են սպասել օրենսդրական փոփոխություններին` հույսով, որ իրավիճակ կփոխվի և եղել եմ ես, որն այստեղ նստած է», -նկատեց փաստաբան Ալումյանը:

Այս պահին, ինչպես տեղեկացրեց փաստաբաններից Գևորգ Դավթյանը, շուրջ 200 փաստաբան է միացել բողոքի ակցիային:

Թեմային առնչվող. Հունիսի 10-ին նոր գործադուլ. Փաստաբանները դարձյալ ոտքի են կանգնում

Երկու օրով գործադուլ հայտարարած փաստաբանների թիվն անցել է 100-ից

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}