«Արմավիան» սկսում է մարել աշխատողների աշխատավարձերի պարտքերը (Տեսանյութ)
«Արմավիա» ընկերության աշխատակիցների մի որոշ հատվածը՝ բորդուղեկցորդուհիները, մի քանի օդաչու, այսօր պետք է ստանան իրենց 2012 թ. հոկտեմբերի, նոյեմբերի, որոշները նաև դեկտեմբերի աշխատավարձերը: Այս մասին լրագրողներին ասաց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Հիշեցնենք, որ այսօր «Արմավիայի» աշխատողները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել ընկերության գերասենյակի առջև՝ պահանջելով մարել իրենց աշխատավարձերը:
Ն. Ավետիսովան հավաքվածներին ասեց, որ բանկից գումարը բերելու են այստեղ ու «քեշով» կբաժանեն: «Մենք խոսք էինք տվել, որ հունիսի 7-ից սկսկելու ենք աշխատողների պարտքերի մարման գործընթացը: Խոսեցի ղեկավարության հետ, ասացին, որ փողերը պարտքարերը փոխանցել են: Մեր աշխատողն էլ բանկից կհանի, կբերի, կբաժանի»,- ասաց նա՝ հավելելով, որ երկուշաբթի օրվանից նոր գումարներ կփոխանցեն պարտքատերերը, իրեն էլ կմարեն աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին իրեն սնանկ հայտարարած ազգային ավիափոխադրողն այլևս թռիչքներ չի իրականացնում: Նա պարտքեր ունի պետբյուջեին, բանկերին, «Զվարթնոց» օդանավակայանին, ռուսական ընկերություններին, աշխատակիցներին:
Նախորդող նորություն՝«Արմավիա»-ն վաճառում է գույքը` պարտքերը մարելու համար
Յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել. «Արմավիայի» բորտուղեկցորդները նամակ են գրել նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա