Ադրբեջանի իշխանությունը խուճապի մեջ է. գաղտնի հարցումների արդյունքներն անհանգստացնող են
Ադրբեջանի իշխանությունը, զրկված լինելով միջազգային կազմակերպությունների աջակցությունից, հասարակության տրամադրվածությունը ստուգելու նպատակով սկսել է գաղտնի հարցումներ անցկացրել: Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը նշում է, որ հարցումների նպատակը երկրի ներսում տիրող իրավիճակը պարզելն է:
Ստացված առաջին արդյունքները լուրջ անհանգստացրել են իշխանություններին: Պարզվել է, որ իշխանությանն աջակցողների թիվը բավարար չէ: Նշվում է, որ թեև իշխանությունները տեղյակ են երկրում առկա հասարակական դժգոհություններից, բայց չէին ենթադրում, որ իրավիճակն այդքան անմխիթար է: Հարցումներից հետո որոշում է կայացվել լուրջ նախապատրաստություններ սկսել: Որոշվել է մեծ աշխատանքներ տանել հատկապես շրջաններում: Այդ աշխատանքներին իշխանությունները ներգրավել են շրջանների պաշտոնյաներին` անկախ նրանից, թե վերջիններս այժմ շրջանում են բնակվում, թե ոչ: Այդ պաշտոնյաները խմբերով պետք է գնան շրջաններ` մարդկանց մոտ իշխանությունների նկատմամբ հավատ ներշնչելու, ինչպես նաև ընտրություններում Իլհամ Ալիևի օգտին քվեարկելու կոչեր անելու նպատակով:
«Ազադլիգ»-ը նշում է, որ իշխանությունները նախապատրաստում են նաև իրավապահ մարմիններին: Այդ կառույցների ղեկավարներին արգելվել է մինչև դեկտեմբեր արձակուրդ մեկնել: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում նաև ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդին: Այսպես, որոշվել է կարճ ժամանակահատվածում մասնատել ընդդիմության այս կառույցը: Ստացված տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել հատուկ արշավ սկսել կառույցի որոշ անդամների նկատմամբ և ստիպել նրանց գայթակղիչ խոստումների դիմաց դուրս գալ Ազգային խորհրդից ու հանդես գալ կառույցի դեմ հայտարարություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու