Հասարակություն 12:03 07/06/2013

Ինչո՞վ է զբաղված Էթիկայի հանձնաժողովը. պարզաբանում է հանձնաժողովի նախագահը

Հարցազրույց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործում է մոտ 1.5 տարի, սակայն միայն վերջերս է տվել իր առաջին եզրակացությունները: Ինչո՞վ է պայմանավորված նման դանդաղկոտությունը:

-Այո ճիշտ եք, հանձնաժողովը գործում է 2012 թվականի հունվարի 20-ից արդեն 1.5 տարի և իր առաջին եզրակացությունները տվել է մայիսի 3-ին: Սակայն ես չեմ կարծում, որ գործ ունենք դանդաղկոտության հետ: Ավելի շուտ գործ ունենք նոր ստեղծված մի կառույցի հետ, որը անխուսափելիորեն պետք է անցնի կայացման փուլ: Համաձայնեք, որ իրատեսական չէր լինի ակնկալել, որ մեր պետության մեջ նախադեպը չունեցող կառույցը իր ստեղծման պահից անմիջապես պետք է սկսեր բուռն գործունեություն ծավալել մի ոլորտում, որն ամբողջովին նոր է: 2012 թվականի ընթացքում մենք ստիպված ենք եղել լուծել տարաբնույթ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ, որոնք կարող են այնքան ել տեսանելի չլինել, սակայն առանց դրանց լուծման մենք չէինք կարող բնականոն գործունեություն ծավալել: Ոչ պակաս կարևոր է եղել նաև այն հանգամանքը, որ աշխատանքը, որ հանձնաժողովը կատարում է և պետք է կատարի Հայաստանում երբեք չի կատարվել, հետևաբար չկա կուտակված փորձ և համապատասխան մասնագետներ: Այս պայմաններում հանձնաժողովի անդամներ համար ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքների կուտակումը և միջազգային փորձի ուսումնասիրությունը դառնում է չափազանց կարևոր: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում այս ուղղությամբ նույնպես մեծ քանակի աշխատանք է կատարվել:

-Հանձնաժողովի եզրակացությունները, մասնավորապես ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի մասով, միանշանակ չընդունվեցին հանրության կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ցանկացած նորմալ հասարակությունում ցանկացած հարցի վերաբերյալ միշտ էլ լինում են տարբեր մոտեցումներ և դա բնական է: Կարծում եմ՝ հասարակությանը մտահոգող հարցերի բաց քննարկումն այն ճանապարհն է, որը տանելու է դեպի առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման: Սակայն նման դեպքերում կարևոր է, թե քննարկման մասնակիցները քննարկում են առկա փաստերի համադրությունը օրենքի պահանջների հետ, թե համադրում են իրենց նախապես ունեցած համոզմունքները հանձնաժողովի եզրակացության հետ: Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պարտավոր է որդեգրել առաջին տարբերակը՝ և համադրել առկա փաստերը օրենքի պահանջների հետ, ինչը և արել է իր եզրակացության մեջ: Առաջնորդվել երկրորդ մոտեցմամբ այն է՝ իր եզրակացությունները կառուցել հասարակական ակնկալիքների վրա հանձնաժողովը ուղղակի չի կարող: Եվ եթե նույնիսկ կարողանար էլ, կարծում եմ դա կլիներ այս հանձնաժողովի որպես կառույց ոչնչացման ամենակարճ ճանապարհը: Եթե ուսումնասիրելու լինենք որևէ այլ պետությունում նմանատիպ կառույցների կայացման պատմությունը կտեսնենք, որ միշտ էլ որոշ ժամանակ է պահանջվում դրանց կայացման համար և երբեք դրանց գործունեության արդյունքները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից:

-Ի վերջո, ի՞նչ է եզրակացրել հանձնաժողովը ՊԵԿ նախագահի և Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթի արդյունքում:

-Նախ ասեմ, որ եզրակացություններում հանձնաժողովը իրեն առաջադրված հարցերը փորձել է համակողմանի քննարկման ենթարկել, ինչ արդյունքում մենք ունենք մի դեպքում 14, իսկ մյուս դեպքում 9 էջից բաղկացած եզրակացություններ: Փորձեմ դրանք ներկայացնել հնարավորինս խուսափելով իրավաբանական ձևակերպումներից: ՊԵԿ նախագահի մասով հանձնաժողովը ստացել էր համարյա նույնաբովանդակ դիմումներ «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից և քաղաքացի Ռ. Նիկողոսյանից: Երկու դիմումատուներն էլ ներկայացրել էին մամուլի որոշ հրապարակումներ որոնցում պնդում կար, որ մի շարք ընկերություններ պատկանում են ՊԵԿ նախագահին: Դիմումատուները խնդրել էին հանձնաժողովին պարզել թե արդյոք այդ հրապարակումները համապատասխանում են իրականությանը և եթե այո, ապա արդյոք դրանց առնչությամբ ՊԵԿ նախագահը չի գտնվում շահերի բախման իրավիճակում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը որդեգրել է գործողությունների շատ պարզ տրամաբանություն՝ 1. Պարզել թե ում են պատկանում դիմումներում նշված ընկերությունները, 2. Ի պաշտոնե ինչ առնչություն է ունեցել ՊԵԿ նախագահը այդ կազմակերպությունների հետ, և վերջապես 3. Համադրել ստացված փաստերը օրենքի պահանջների հետ: Մի շարք գերատեսչություններից և անձամբ ՊԵԿ նախագահից ստացված փաստերից պարզ դարձավ, որ նշված ընկերություններից ոչ մեկը չի պատկանում ՊԵԿ նախագահին, ավելին՝ դիմումներում նշված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Այստեղ պետք է պարզաբանել, որ «պատկանել» եզրույթը հասարակության մեջ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն համաձայն գործող օրենսդրության պատկանել նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է տվյալ ընկերության հիմնադիր կամ մասնակից: Սակայն այստեղ առաջանում է երկրորդ խնդիրը՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու համար պարտադիր չէ, որ ընկերությունը պատկանի պաշտոնատար անձին, այն կարող է պատկանել նաև նրան հետ փոխկապակցված անձի: Եվ իսկապես դիմումներում նշված ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք: Սակայն ազգակցական կապը դեռևս չի նշանակում, որ մենք գործ ունենք փոխկապակցված անձի հետ: Այստեղ նույնպես հայ հասարակության մեջ կարող են լինել բազմաթիվ մոտեցումներ, սակայն այս առումով օրենքը հստակ սահմանում է փոխկապակցված անձանց շրջանակը: Եվ փաստերը համադրելով օրենքի սահմանումների հետ մենք ունենք այն իրավիճակը, որ նշված ընկերություններից միայն երկուսն էին, որ պատկանում էին ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձանց, այն է՝ նրա զավակներին: Այս երկու ընկերությունների մասով էլ ոչ դիմումներում և ոչ էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ կվկայեին, որ ՊԵԿ նախագահը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ ինչը պարտադիր պայման է շահերի բախման իրավիճակում գտնվելու փաստը արձանագրելու համար: Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթին ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը իր դիմումում, հղում անելով Վանաձորի քաղաքապետի լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցին, նշել էր, որ իր կարծիքով քաղաքապետը որոշ արտահայտություններ անելով հարգալից վերաբերմունք չէր դրսևորել քաղաքացիների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետը իր բացատրություններում ընդունել էր, որ իսկապես ոչ տեղին արտահայտություն է թույլ տվել և հայցել էր քաղաքացիների ներողամտությունը: Հանձնաժողովը գտել է, որ իսկապես նշված արտահայտությունը կարող է վիրավորական հնչել, սակայն հանձնաժողովը նաև հաշվի էր առել այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետը նշված հարցազրույցի հենց հաջորդ օրը փորձել էր հրապարակային ներողություն հայցել այն քաղաքացիներից ովքեր կարող էին վիրավորվել նրա ոչ տեղին արտահայտությունից: Համադրելով բոլոր փաստերը հանձնաժողովը գտել էր, որ Վանաձորի քաղաքապետի գործողությունների շղթան տեղավորվել է էթիկայի կանոնների շրջանակում, սակայն հարցը փակված համարելու համար առաջարկել էր քաղաքապետին աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել քաղաքացիներից: Ավելացնեմ, որ այս վերջին առաջարկը պարտադիր բնույթ չուներ քաղաքապետի համար, սակայն նա հարգելով իր համայնքի բնակիչներին անմիջապես կատարել է հանձնաժողովի առաջարկը:

-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը կիրառել է օրենքը և եթե հասարակության մի հատվածը դժգոհ է հանձնաժողովի եզրակացությունից պետք է բողոքի օրենքից և ոչ թե հանձնաժողովից:

-Ես ամենևին հակված չեմ պնդելու, որ հանձնաժողովը գործել է անթերի, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովը չունի այլընտրանք քան խստորեն առաջնորդվել օրենքով, նույնիսկ այն դեպքերում, երբ օրենքով առաջնորդվելու դեպքում մենք ունենում ենք հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվող եզրակացություն: Հանձնաժողովի անդամները նույնպես բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և ենթարկվում են նույն էթիկայի կանոններին ինչ բոլորը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի առաջին կանոնը պահանջում է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Մի բան հստակ է մենք առաջնորդվում ենք և այսուհետ ևս առաջնորդվելու ենք այն սկզբունքով, որ օրինականություն կարելի է հաստատել միայն օրինական ճանապարհով:

-Հանձնաժողովը պլանավորո՞ւմ է առաջիկայում հանդես գալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, հաշվի առնելով հնչող քննադատությունները:

-Օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցին, իմ կարծիքով, պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովի որոշակի փուլի գործունեության արդյունքները կամփոփվեն, վեր կհանվեն այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում, սակայն դրանց լուծումը անհնարին է առկա օրենսդրական կարգավորման շրջանակներում, կուսումնասիրվի տվյալ խնդրին առնչվող միջազգային լավագույն փորձը: Այստեղ է, որ մենք իսկապես կարիք ունենք տարբեր գաղափարների բաց և շահագրգիռ քննարկման, ինչի արդյունքում կծնվեն մեր պետության համար օգտակար առաջարկներ:

-Այս պահին հանձնաժողովի վարույթում կա՞ն գործեր և ընդհանրապես ինչո՞վ է այս պահին զբաղված հանձնաժողովը:

-Հանձնաժողովի վարույթում այս պահին քննարկվող գործ չկա: Սակայն վարույթներ հարուցելը հանձնաժողովի միակ գործառույթը չէ: Հանձնաժողովը 2012 թվականի համար իր առջև մի քանի առաջնային խնդիր էր դրել, որոնցից են հայտարարագրերի ներկայացման համակարգի ձևավորումը և հայտարարագրերում առկա տեղեկատվության հրապարակայնության ապահովումը: Ինչպես գիտեք այս երկու կարևոր խնդիրները մենք արդեն լուծել ենք: Ստեղծվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջը www.ethics.am, որտեղ հրապարակված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Եվ այս հայտարարագրերը պարբերաբար հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Այս պահին Համաշխարհային բանկի օժանդակությամբ մենք զբաղված ենք այս համակարգի արդիականացմամբ: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց թղթային տարբերակով հայտարարագրումից էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցումը: Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի շրջանակում նախատեսվում է ներդնել հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ, որը կներառի ըստ առանձին ցուցանիշների ռիսկերի գնահատման բաղադրիչ: Մենք առցանց կապի մեջ կգտնվենք մի շարք գերատեսչությունների հետ և հնարավորություն կունենաք արագ և արդյունավետ ստուգելու հայտարարագրերում ներկայացված տվյալները: Մինչև այս տարվա վերջ այս համակարգը պատրաստ կլինի, որը որակական նոր աստիճանի կբարձրացնի մեր աշխատանքը, ինչպես նաև դրա հրապարակայնությունը:

Հարցազրույցը` «Փաստինֆո»-ի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}