Անկարայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Իրանի քաղաքացին ազատ է արձակվել
Թուրքիայում Իրանի դեսպանությունը իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելել այն տեղանքները, որտեղ ընթանում են բողոքի ցույցեր:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն, Իրանի դեսպանության հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ Անկարայում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված Իրանի քաղաքացին ազատ է արձակվել:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում Իրանի դեսպանությունը միևնույն ժամանակ Թուրքիայում գտնվող Իրանի քաղաքացիներին (ուսանողներ, զբոսաշրջիկներ) կոչ է անում խուսափել այցելել այն տեղանքները, որտեղ ընթանում են բողոքի ցույցեր և վերահսկվում են ոստիկանության կողմից:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանը չի միջամտում Թուրքիայում տեղի ունեցող խռովություններին. ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական հերքումը
«Թուրքական գարունը» սկսվել է. քրդերն ու ալևիները մի ուղղությամբ են շարժվում. Փորձագիտական գնահատականներ Իրանից
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են