Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել իրանցի վեց ուխտագնաց
Իրաքում այսօր ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է վեց իրանցի ուխտագնաց: Վիրավորների թիվը հասնում է 23-ի: Ինչպես հայտնում է The Daily Star-ը, ուխտագնացներն ուղևորվում էին շիական Նաջաֆ քաղաք, որը համարվում է շիա հավատացյալների սրբավայր և այստեղ են գտնվում շիա սրբերի դամբարանները:
Այն բանից հետո, երբ ուխտագնացների ավտոբուսը հատել է Իրաքի սահմանը, Ալ-Մուկդադիայի քաղաքում նրանց է մոտեցել ականապատ մեքենան, որից հետո այն պայթել է: Կատարվածի համար դեռ ոչ մի կազմակերպություն իր վրա պատասխանատվություն չի ստանձնել:
Նշենք, որ վերջինշրջանում Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել է: ՄԱԿ տվյալների համաձայն՝ ավելի քան 1000 մարդ է մահացել միայն մայիս ամսին Իրաքում տեղի ունեցած միջկրոնական բռնությունների և ահաբեկչությունների հետևանքով: Նման կերպ մայիսը դարձել է Իրաքում վերջին հինգ տարիներին ահաբեկչությունների և զինված հարձակումների զոհերի թվով ամենաարյունալի ամիսը:
Իրաքում սուննի-շիա հարաբերությունների սրման պատճառն այն է, որ Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին սուննիները Իրաքի պետական ապարատում զբաղեցրել էին բարձր պաշտոններ, սակայն 2003 թվականին՝ ԱՄՆ ներխուժումից և Սադամ Հուսեյնի բռնապետության տապալումից հետո, իշխանության եկան շիաները: Նրանք զբաղեցրեցին մի շարք կարևոր պետական պաշտոններ, որի վառ օրինակն է շիա վարչապետ Նուրի Ալ-Մալիքին: Սա բնականաբար դուր չի գալիս սուննի բնակչությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու