Կասպերսկիի լաբորատորիան բացահայտել հակերային ցանց
Կասպերսկիի լաբորատորիային հաջողվել է բացահայտել հակերային ցանց, որը տասը տարի շարունակ համակարգիչներից գողացել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող օգտատերերի տվյալներ: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Մասնագետների համոզմամբ, ցանցը մի քանի տարի է, ինչ գործում է, իսկ դրա զոհերը դառնում են կառավարությունները, ռազմական և այլ կազմակերպությունները: Կարծիք կա, որ այս հարձակումների ետևում, ամենայն հավանականությամբ, կրկին չինացիներն են:
Լրտեսական ցանցում ոչ մի նոր կամ նորարական երևույթ չկա, գլխավորը այստեղ եղել և մնում է Կասպերսկիի լաբորատորիայի կողմից NetTraveler անվանումը ստացած վտանգավոր ծրագիրը:
NetTraveler-ը ներխուժում է զոհի համակարգիչ, գտնում այնտեղ օֆիսային փաստաթղթերը և ուղարկում դրանք հրահանգող սերվերին: Բացի այդ, վիրուսի միջոցով հակերները կարողանում են հետևել, թե օգտատերը ստեղնաշարի վրա որ ստեղն է սեղմում, ինչն էլ, մասնավորապես, օգնում է պարզել տվյալ օգտատիրոջ գաղտնաբառերը:
Հետաքրքիր է նաև, թե ինչ միջոցով է վիրուսը հայտնվում օգտատիրոջ համակարգչում. հակերային հարձակվողները ուղարկում են էլեկտրոնային նամակներ, որոնց կցված են փաստաթղթեր: Կասպերսկիի լաբորատորիային հայտնի է Microsoft Word ամենաքիչը երկու խոցելի կետ, որոնք էլ օգտագործվել են կոդի անսպասելի գործարկման համար:
NetTraveler-ի դեպքում հակերները չեն սահմանափակվել միայն խոցելի կետերի օգտագործմամբ, այլ նաև փոխել են վիրուսներ պարունակող նամակների բովանդակությունը և փաստաթղթերի անվանումները այնպես, որ օգտատերեը մեծ հավանականությամբ կուլ տան խայծը և բացեն դրանք:
Այսպիսի խորամանկ քայլերի միջոցով հակերներին հաջողվել է վարակել 40 երկրներում տեղակայված 350 կազմակերպությունների համակարգիչներ:
Աղբյուրը նշում է, որ բավական հետաքրքիր է այն երկրների ցանկը, որտեղ ամենաշատն են հայտնաբերվել այս վիրուսից տուժածներ: Եթե Ռուսատնանը և Հնդկաստանը համապատասխանաբար զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը, ինչը կարելի է բացատրել այդ երկրների պոտենցիալով, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչու է առաջին տեղում Մոնղոլիան, իսկ ԱՄՆ-ն նույնիսկ չի հայտնվել վիրուսից տուժած երկրների տասնյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան