Զայրացած պատգամավորները գյուղնախարարին` ո՞վ է մեղավոր, ի՞նչն է պատճառը, որ այս վիճակն է
«Ի վերջո` ե՞րբ է գյուղատնտեսությունը բավարար վիճակում լինելու»,- Ազգային Ժողովում գյուղատնտեսության ոլորտի 2012 թ-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանից հետաքրրքվեց պատգամավոր Վահագն Մախսուդյանը:
Հիշեցնենք, գյուղատնտեսության բյուջեի կատարողականը պետք է քննարկվեր ըստ ժամանակացույցի դեռևս մի քանի օր առաջ, սակայն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չէր ներկայացել քննարկմանը, ինչը դժգոհության տեղիք տվեց և որոշում կայացվեց քննարկումը հետաձգել:
Այսօր Ս.Կարապետյանը ներկայացել էր ու անմիջապես ընկավ պատգամավորներ Մախսուդյանի և Լյովա Խաչատրյանի քննադատության տակ. «Ձեր հայրենասիրությունը, նաև մարտական տրամադրվածությունը չեն կարող արդյունք ապահովել, եթե չլինեն համակարգային փոփոխություններ»,- մասնավորապես շեշտեց Վ.Մախսուդյանը:
Ի պատասխան սրա, Ս.Կարապետյանը նշեց, թե իրենք անում են առավելագույնը, սակայն որոշ ծրագրերի նկատմամբ նախարարությունը լիարժեք իրավունքներ չունի, այնպես որ պետք չէ առկա բոլոր խնդիրները կապել նախարարության հետ: Այստեղ տեղի տվեցին ԲՀԿ-ական Լ.Խաչատրյանի նյարդերը. «Բերեցիք, ծառերը սրսկեցիք` օգուտ չտվեց, ծրագիր եք իրականացնում, ոչ մի արդյունք չի տալիս: Չեմ հասկանում, եթե դուք եք ղեկավարում ոլորտը, ապա էլ ո՞վ է մեղավոր, ի՞նչն է պատճառը, որ այս վիճակն է»,- զայրույթով դիմեց նախարարին ու հետաքրքրվեց` «չե՞ք գտնում, որ ժամանակն է, որ գյուղատնտեսության կառավարման լիարժեք լիազորություններ տրվեն ձեզ»:
Վ. Մախսուդյանը նորից խոսեց` հետաքրքի՞ր է, իսկ ցորենի ներմուծված սերմացուն բերք տվե՞ց: Ու երբ Ս.Կարապետյանը դրական պատասխան տվեց, ասաց `«տարօրինակ է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում