Անցած շաբաթվա 50.000-րդ միջազգային զանգը ստացել է Սուրենավանի բնակիչը. Նա կստանա տոմս դեպի Ռուսաստան
«Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արմենուհի Նազարյանն է, ում զանգահարել էր իր որդին՝ Էմին Նազարյանը, Ռուսաստանից»,-հայտնում են Օրանժ Արմենիա ընկերության մամուլի ծառայությունից:
Այսօր Orange-ի գրասենյակում Արմենուհին ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
«Հետևելով մեր խոստմանը՝ մենք կրկին անակնկալ ենք մատուցում այն բաժանորդին, ով ստացել է հերթական շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը: Անցյալ շաբաթ այդ առանձնահատուկ զանգը ստացել է Արմենուհին Ռուսաստանի քաղաքներից մեկից, և մենք ուրախ ենք վերջինիս հնարավորություն տալ այցելել իր որդուն ամառային արձակուրդների ընթացքում: Մեր մյուս բաժանորդներին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը իրենց Orange համարին, քանի որ այսպիսի անակնկալ դեռ բազմաթիվ բաժանորդներ են ստանալու»,- ասել է Օրանժ Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան