Փոփոխություններ են առաջարկվում` խստացնելու անչափահասների նկատմամբ կատարվող սեռական բնույթի հանցագործությունների պատիժները
Այսօր կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Օրենքի նախագծով նախատեսվում է էապես վերափոխել օրենսգրքի 18-րդ գլուխը, ինչպես նաև համապատասխան լրացումներ կատարել օրենսգրքի 75-րդ հոդվածում: Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Փոփոխությունն ուղղված է ինչպես կանխարգելելու անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, այնպես էլ խստացնելու այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները: Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ: Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու ԱԺ երրորդ նստաշրջանի և հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում:
Հանձնաժողովի որոշմամբ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթեցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում:
Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2013 թվականի փետրվարի 11-ին կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 45,000,000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը և 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» երաշխավորման համաձայնագիրը:
Պատգամավորները քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպականներդրումային բանկի միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված «Ջրային ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր) (Հայաստանի Հանրապետություն) ֆինանսական պայմանագիրը և դրան կից 2013 թվականի հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը, 2012 թվականի հուլիսի 10-ին և 2012 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձեւով կնքված համաձայնագրի փոփոխությունը և 2013 թվականի մարտի 12-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2011 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացությամբ հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»:
Նիստում Գագիկ Մինասյանը տեղեկություններ է հաղորդել Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (SANAP) աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում