Կ. Քոչարյան. Կապ չունի, ես ոնց եմ վերաբերվում սպառնալիքներին, ով իրենց ճանաչում է, նա երևի պետք է լուրջ կամ անալուրջ վերաբերվի
Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փեսաներն այս պահին դադարեցրել են քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին ուղղված սպառնալիքները, առայժմ խոսքից գործի չեն անցել:
«Ոնց որ թե հանգստացան, կամ հանգստացրին»,-Panorama.am-ին ասաց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Բժիշկ-տրավմոտոլոգ Ռուբեն Գալստյանը, ով համատեղությամբ նաև Լիսկայի փեսա է աշխատում, ինձ գրել է, որ հեսա կտենամ, թե իմ հալը ինչ կլինի։ Երևի տղեն մոռացել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե սամոսուդ անող։ Գրել է, որ գլուխս, ոնց որ ցավում է։ Բայց ինչքան հասկացա ինքը գլխի մասնագետ չէ:
Ժողովուրդ, գործին միացավ Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, ով համատեղության կարգով նաև Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական բլոկի աշխատակից է: Այս ամենն իրոք արդեն ծիծաղելի է: Ասեմ նաև, որ Ոստիկանությունը զանգահարել է ինձ, գործ հարուցելու նպատակով, պարզապես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ մակարդակ ու բարքեր են տիրում, արդեն նախկին մարզպետի փեսայական շրջապատում: Էրիկը գրել է, որ ինքը բոլտ զգող է, և պետք է իմ ուղեղի բոլտերը ձգի»:
Հաջորդ գրառման մեջ Կ. Քոչարյանը շնորհակալություն է հայտնում ոստիկանությանը` օպերատիվ արձագանքման համար, ու նշում. «Պարզապես, երբ գործին միացավ երկրորդ փեսան ես հասկացա, որ այդ սպառնալիքները լուրջ չեն, քանի որ աներոջ մոտ «ով է ավելի հերոս փեսա» խաղը հաղթելու խնդիր ունեն տղեքը»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հղում անելով Քոչարյանի գրառումը, Panorama.am-ին հայտնեցին, որ Կ. Քոչարյանը դրանք անլուրջ է համարում:
«Եթե ոստիկանությանը դիմում են ինչ-որ հարցով, ապա անում է օրենքով սահմանված ամեն ինչ: Եթե չեն դիմել, ինչ անեն»,-փոխանցեցին ոստիկանությունից:
Կ. Քոչարյանն ասաց, որ առայժմ չի դիմի իրավապհ մարմիններին, ինչ վերաբերում է իր կողմից սպառնալիքներն անլուրջ որակելուն, ապա նշեց. «Կապ չունի, ես ոնց եմ վերաբերվում այդ սպառնալիքներին, ով իրենց ճանաչում է, նա պետք է երևի լուրջ կամ անալուրջ վերաբերվի»:
Եթե հանկարծ սպառնալիքները կրկնվեն, ապա Քոչարյանն անգործ չի նստելու:
«Եթե որևիցե մի բան, ապա ամեն ինչ լրիվ այլ կերպ կգնա` բավականին խորը կդիմեմ, բոլոր ֆրոնտներով»,-ասաց Քոչարյանը:
Նախորդող հրապարակում`
Կ. Քոչարյան. Եթե չլինի արդարադատություն, Հայաստանում երկու բան է ծաղկելու` սամասուդի ինստիտուտը, կամ լիսկաները