Մեկնարկեց գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման վերաբերյալ նիստը. քաղաքացիները դրսում բողոքի ակցիա են կազմակերպել
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկեց գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման վերաբերյալ նիստը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ նիստի օրակարգում ներառված է վեց հարց, որից երեքը վերաբերում է գազի սակագնի բարձրացմանը, երեքը` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:
Նրա խոսքերով` իրենք հնարավորության սահմաններում արել են ամեն ինչ, որպեսզի գազի սակագնի վերաբերյալ քննարկումները լինեն բաց և թափանցիկ, ինչպես նաև դրանք լինեն հանրությանը հասանելի:
Նիստում տեղեկացրեցին, որ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանձնաժողովը ստացել է 78 առաջարկություն քաղաքացիներից, այլ շահագրգիռ անձանցից և բոլորին տրվել է գրավոր պատասխան:
Նշենք, որ հանձնաժողովի նիստին մասնակցում են որոշ հասարակական կազմակերությունների ներկայացուցիչներ, իսկ մի շարք քաղաքացիների թույլ չտվեցին ներս մտնել Հանձնաժողով: Այս պահին հանձնաժողովի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են իրենց ևս թույլ տալ մասնակցել հանձնաժողովի նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում