Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման և քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման հետ կապված հարցերը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչև 2013թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձևավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ և առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին:
Անդրադառնալով օրակարգում ընդգրկված երկրորդ հարցին` երկրի ղեկավարը կարևորել է քաղաքացիական պաշտպանության ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձևավորումը պետության անվտանգության ապահովման գործում և կառավարությանը հանձնարարել ապահովել նախագծի լրացուցիչ քննարկումը շահագրգիռ մարմինների հետ ու լրամշակված տարբերակը ներկայացնել հանրապետության Նախագահի հաստատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են